Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Ջարդված» ռուսերենի տակ մնացած հայաստանցի «ինծելեկտուալ արևմտամետները» արևմտյան արժեքները պաշտպանում են ամերիկյան ակադեմիական գիտնականից

«Ջարդված» ռուսերենի տակ մնացած հայաստանցի «ինծելեկտուալ արևմտամետները» արևմտյան արժեքները պաշտպանում են ամերիկյան ակադեմիական գիտնականից
23.07.2024 | 16:19

Մի քանի օր առաջ ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագիտության դոկտոր, իմ լավագույն ընկեր Arman Grigoryan -ը «National Interest» պարբերականում հրապարակել էր «Հայաստանի «ձախորդ» շրձադարձը դեպի Արևմուտք» վերտառությամբ մի համապարփակ, փաստական հիմքերով հարուստ մի հոդված:

«Առավոտ» օրաթերթը ներկայացրել էր այդ հոդվածի թարգմանությունը, թերևս, հուսալով, որ պսևդոհայրենասիրական և ուլտրալիբերալ պացիֆիստական քարոզչական «ասեղների» վրա նստած մեր հասարակությունը այլընտրանքային առողջ տեսակետի, ճշմարտության, գիտական արգումենտը պոպուլիզմին հակադրելու անհրաժեշտություն ունի:

Այս հոդվածը հրապարակելուց հետո «Առավոտի» հարգելի խմբագիր Aram Abrahamyan -ը գրել էր. …«Ես երազում եմ այն ժամանակների մասին, երբ Հայաստանում իշխանությունը, մի կողմ դնելով իր ինֆանտիլ կրքերը, կկարդա քաղաքագետների (իսկական քաղաքագետների) վերլուծությունները եւ կփորձի անաչառ կերպով գնահատել նրանց փաստարկները, ոչ թե «քսի տա» իր «ֆեյքերի» ոհմակին, որը տարբեր երանգավորումներով կրկնելու է «du caxvac es rsin» մեղադրանքը: Այդ մակարդակի «փաստարկները» ժամանակակից իշխանամետ «քաղաքագիտության» հիմքն են»:

Պարոն Աբրահամյանը չէր սխալվել իշխանամետ «քաղաքագիտության» մասին իր բնութագրումներում:

Փաշինյանի «արևմտամետ» սազանդարները՝ եթե մի բան հրաշալի անում են, դա հենց արևմտյան լուսավորչական արժեքների, գաղափարների կատարյալ վակաբեկումն է: Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերությունների նրանց պատկերացումը Վաշինգտոնի և Բրյուսելի առջև հակառուսական «ստրիպտիզ» պարելն է:

Էս մարդիկ առավոտյան արթնանում են Պուտինին անիծելով, քնելուց առաջ իրենց ֆեյսբուքյան «արոտավայրում» կրքոտ պահանջում են Պուտինի հրաժարականը՝ իրենց ստեղծած «ինտելեկտուալ» ապրանքը մի քանի կոպեկով վաճառելով արևմտյան ուլտրալիբերալ շրջանակների վրա:

Էս մարդիկ չեն գիտակցել, որ իրենք, հենց իրենք են Պուտինին ու Ռուսաստանին ամեն օր բերում մեր ներքաղաքական կյանք, որովհետև նրանց «արևմտամետ» խոսույթի միակ առանցքը Ռուսաստանի նախագահին հայհոյելն է:

Հայաստանի ամենամեծ սպառնալիքը նման պրովինցիալ մտածողության կողմից իշխանության տիրապետումն է, նրանց պատկերացումները արտաքին քաղաքականության մասին ոչ մի բանով չեն տարբերվում Թումանյանի հայտնի հերոսի «էստի համեցեք»-ից:

... Նախօրեին էս ճամբարի» «թզուկներից» մեկը հանդգնել էր ամերիկյան National Interest-ին «ռուսական շպիոն» անվանել ու հեգնել Արմանին: Սա այն տեսակն է, որ իր մասնագիտության մեջ ձախողվելուց հետո որոշեց «քաղաքագետ» դառնալ, որովհետև «տաքսիստ» լինելու համար մեքենա չուներ:

Արմանն իմ ընկերն է, բայց վստահաբար իմ կամ որևէ մարդու պաշտպանության կարիքը չունի. նա ամերիկյան ակադեմիական շրջանակներում մեծ համբավ ունեցող հայտնի գիտնական է ու մեծ հեղինակություն է վայելում համաշխարհային ճանաչում ունեցող շատ հեղինակավոր քաղաքագետների, գիտնականների շրջանակում:

Նա մարդ է, ումից անընդհատ և անդադար կարելի է սովորել ու եթե նորմալ երկիր ունենայինք, նման արժեքավոր մասնագետի կարծիքը ուղեցույց պետք է դառնար պետական ինստիտուտների համար:

ՈՒ առհասարակ մենք ապրում ենք «ծուռ հայելիների թագավորությունում», որտեղ «ջարդված» ռուսերենի տակ մնացած հայաստանցի «ինծելեկտուալ արևմտամետները» արևմտյան արժեքները պաշտպանում են ամերիկյան ակադեմիական գիտնականից:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 5247

Մեկնաբանություններ